Microsoft կորպորացիան վերջապես իր Windows 10 օպերացիոն համակարգին սովորեցրել է չընդհատել օգտատերերի աշխատանքը՝ հանուն թարմացումների ներբեռնման: Սրա համար ընկերությանն ավելի քան 3 տարի պահանջվեց. Windows 10-ի առաջին տարբերակը ներկայացվել է 2015 թվականի հուլիսին, հաղորդում է Մեդուզան:

Օպերացիոն համակարգի օգտատերերը հաճախ են բախվում խնդրի, երբ համակարգիչն անսպասելիորեն թարմացումների պատճառով սկսում է վերբեռնվել: Վերբեռնումը կարելի է ժամանակավորապես հետագձել, բայց անհրաժեշտ պահը բաց թողնելու դեպքում հարկ կլինի սպասել, մինչեւ բոլոր թարմացումներն արվեն եւ համակարգիչը նորից միանա: Սրա հետեւանքով օգտատերերը հաճախ կորցնում են չպահպանված տվյալները: