Հռոմում հնվարի 25-29-ին տեղի է ունեցել Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջեւ երկխոսության հանձնախմբի ամենամյա հանդիպումը:
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել երկու հիմնական թեմաների` «Քրիստոնեական միությունը եւ Եկեղեցիների փոխհարաբերությունները մինչեւ Ե դարը» եւ «Վանականության դերը Եկեղեցում»:
Հանդիպմանն Արեւելյան Ուղղափառ եկեղեցիները ներկայացրել են Հայ առաքելական եկեղեցին եւ Ղպտի, Ասորի, Եթովպիայի, Էրիթրեայի եկեղեցիները: Հռոմի Կաթոլիկ եկեղեցին ներկայացրել են Վատիկանը եւ Սիրիայի Ղպտի, Հայ, Մարիոնիտ, Եթովպական Ասորի Մալաբար, Ասորի Մալանկարա կաթոլիկ եկեղեցիները:
Հանդիպմանը ամենայն հայոց կաթողիկոսությունը ներկայացրել է Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացրել է Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը եւ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը:




























