Ուրբաթ բիթքոինը սկսել է էժանանալ՝ մնալով 8 հազար դոլար նիշից ցածր մակարդակում, շաբաթվա սկզբին կրիպտոարժույթի գնի զգալի աճից հետո: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 3,39 տոկոսով, մինչեւ 7,94 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինն էժանացել է 4,88 տոկոսով, մինչեւ 7,927 հազար դոլար: Շաբաթվա սկզբին բիթքոինի արժեքը 8 հազար դոլար մակարդակից բարձր էր:

Էժանանում են նաեւ մյուս կրիպտոարժույթները. Ethereum-ը՝ 2,84 տոկոսով, մինչեւ 464,7 դոլար, Ripple-ը՝ 2,43 տոկոսով, 0,452 դոլար, Bitcoin Cash-ը՝ 4,43 տոկոսով, մինչեւ 804,22 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 290,8 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 46,8 տոկոսը: