Facebook սոցիալական ցանցը շահել է դատըսփամերՖիլիպ Պորեմբսկիի (Philip Porembski) նկատմամբ, ում դատարանը պարտավորեցրել է հայցվորին 360,5 մլն դոլարի փոխհատուցում վճարել՝ պատճառած վնասի համար:

Նաեւ այս տուգանքը հաշվի առնելով, հաքերների դեմ Facebook հայցերից ստացվող գումարի չափը հասնում է աստղաբաշխական թվերի՝ 2 մլրդ դոլարի, սակայն բանն այն է, որ դժվար թե նրանցից որեւէ մեկն ի վիճակի լինի վճարել այդ տոգանքը:

Ինչպես հայտնում է 3dnews.ru-ն, Պորեմբսկին 2008-ից ի վեր ջարդել է Facebook -ի շուրջ 116 հազար անձնական հաշիվ, որոնց կողմից ուղարկել է 7,2 մլն հաղորդագրություն՝ գովազդելով գյություն չունեցող ապրանքներ:

Sophos ընկերությունը հայտնել է, որ սփամերի գործողություններից Facebook-ը 8 հազար բողոք է ստացել իր օգտագործողներից, ընդ որում նրանցից 4500-ը փակել են իրենց էջերը Facebook-ում: