ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Մոսկվա է հրավիրել, եւ պատրաստ է նրա հետ հանդիպման մեկնել նաեւ Վաշինգթոն, գլխավորը, որ ստեղծվեն աշխատելու համար պայմաններ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է հանդիպումներին, ես հրաշալի հասկանում եմ, թե ինչ ասաց Թրամփը, նա հետագա հանդիպումներ անցկացնելու ցանկություն ունի: Եվ ես դրան պատրաստ եմ: Սակայն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան պայմաններ լինեն, որպեսզի դրանք ստեղծվեն, այդ պայմանները: Մենք պատրաստ ենք նման հանդիպումների այդ թվում նաեւ մեր երկրներում: Մենք պատրաստ ենք նախագահ Թրամփին հրավիրել Մոսկվա, խնդրեմ: Նա, ի դեպ, նման հրավեր ունի, եւ ես այդ մասին ասել եմ»,- ասել է Պուտինը ՀԱՀ-ում BRICS գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ պատրաստ է Թրամփին հանդիպել նաեւ ԱՄՆ մայրաքաղաքում: «Ես պատրաստ եմ նաեւ Վաշինգթոն գալ: Բայց եւս մեկ անգամ կրկնեմ՝ եթե այնտեղ ստեղծվեն աշխատելու համար համապատասխան պայմաններ»,- ասել է Պուտինը:





























