Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նրանք քննարկել են ընդհանուր ինտեգրացիոն միավորումների  շրջանակներում համագործակցության հարցեր։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

«Քննարկվել են երկկողմ համագործակցության եւ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության առանձին հարցեր»,–նշված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: