Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար Պրադեշ նահանգում հորդ անձրեւների պատճառով 27 մարդ մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով NDTV-ին հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի հաղորդմամբ,. կառավարության ներկայացուցիչը հաղորդել է, որ տուժել է եւս 12 մարդ:

Ուտար Պրադեշի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանատխը տեղական մարմիններին հանձնարարել է սկսել փրկարարական աշխատանքները եւ օրենքին համապատասխան անհապաղ ֆինանսական օգնություն տրամադրել նրանց, ում տները ավերվել են:

Հնդկաստանի օդերեւութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ նման տեղումները կարող են շարունակվել պետության շատ շրջաններում: