Եվս մեկ արաբական երկիր պատրաստ է դուրս գալ փողոց՝ եգիպտացիների եւ թունիսցիների պես:
Հինգշաբթի՝ փետրվարի 5-ին Սիրիայում «Զայրույթի օր է»՝ նման Թունիսի, Եմենի եւ Եգիպտոսի իրադարձություններին: Բնակիչներին բողոքի են կանչում Facebook սոցցանցի միջոցով:
Բաշար Ասադը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ արաբական աշխարհը «նոր փուլ» է մտել, բայց խոստացել է թույլ չտալ անկարգություններ:
Facebook-ի սիրիացի օգտագործողները իրավունք չունեն չաթ անել եւ շփվել բջջային հեռախոսների միջոցով, սակայն որոշ խելոքներ կարողացել են կոտրել արգելքը:
Սիրիայի նախագահն իր հերթին հայտարարել է, թե իր երկրին չեն սպառնում Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները:





























