Իրանում 2009թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների 15 մասնակիցների նկատմամբ կայացված դատավճիռն ի կատար է ածվել, հայտարարել է Իրանի գլխավո դատախազ Գորամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին Mehr գործակալությանը տված հարցազրույցում:

Էժեին չի հստակեցրել դատապարտյալների անունները, բայց հավելել է, որ նրանք դատապարտվել են 6 ամսից մինչեւ 4 տարի ազատազրկման, նաեւ մտրակի հարվածների:

Թեհրանում հզոր ընդդիմադիր շարժում էր սկսվել 2009թ. հունիսին՝ նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադին հաղթող ճանաչելուց հետո: Ահմադինեժադը պաշտոնական տվյալներով, 66 տոկոս էր հավաքել: Անկարգությունների արդյունքում զոհվել էր 20 մարդ, թեեւ ընդդիմությունը պնդում է 150 սպանվածների մասին: Ձերբակալվել էր 1032 ցուցարար: