Կիրակի՝ հուլիսի 29-ին, ԱՄՆ նախագահի վարչակազմը թարմացրել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի սղագրությունը: Հիմա փաստաթղթի մեջ է մտել Ամերիկացի լրագրողի տված հարցը ռուս առաջնորդին, փոխանցում է DW-ն:
Պուտինին ուղղվել էր հետեւյալ հարցը՝ «Դուք ցանկանո՞ւմ էիք, որ նախագահ Թրամփն ընտրություններում հաղթեր: Ուղարկե՞լ եք արդյոք ձեր պաշտոնյաներից որեւցիե մեկին, որ նրան այդ հարցում օգնի»: Այս հարցը հանվել էր Սպիտակ տան սղագրության նախնական տարբերակում: Վաշինգթոնում հայտարարել են, որ դրա պատճառը ձայնային խափանումներն էին՝ բացառելով իրենց գործողություններում «չարամտությունը»: Ամերիկյան սղագրության համաձայն՝ Պուտինը պատասխանել է՝ «Այո, ուզում էի: Որովհետեւ նա խոսում էր ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման մասին»:
Կրեմլում հրապարակված հանդիպման սղագրության մեջ առկա է միայն հարցի առաջին մասը, ինչպես նա Պուտինի պատասխանը հարաբերությունների կարգավորման մասին՝ առանց «այո, ես ուզում էի» բառերի: Ըստ որում՝ ձայնագրության մեջ Պուտինի պատասխանը հստակ է լսվում. «Այո, ես ուզում էի, որ նա ընտրություններում հաղթեր»:
Թրամփի եւ Պուտինի առաջին լիաձեւաչափ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Հելսինկիում:





























