Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամերն այսօր՝ հուլիսի 29-ին վարչության նիստի են հավաքվել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչության նիստին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցությունը քննարկելու է, մասնավորապես, Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածուի հարցը:
Նշենք, որ ՔՊ-ն Երեւանի քաղաքապետի 4 թեկնածու ունի՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը եւ Սրբուհի Ղազարյանը: Կուսակցության վարչության նախորդ նիստում ՔՊ անդամները հասցրել են ծանոթանալ թեկնածուներից երկուսի ծրագրերին:
Հուլիսի 24-ի նիստից հետո կուսակցության անդամները նշել էին, որ չի բացառվում՝ քաղաքապետի թեկնածուների թիվն ավելանա: «Քաղաքացիական պայմանագրում» դեռ որոշում չեն կայացրել, Երեւանի ավագանու ընտրություններին գնալու են առանձին, թե՞ «Ելք» դաշինքի կազմում:











