Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցի կազմակերպիչներին՝ Լիբերտարիանական կուսակցության առաջնորդ Սերգեյ Բոյկոյին եւ Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի շտաբի համակարգող Օլեգ Ստեփանովին, ինչպես նաեւ Միխաիլ Չիչկովին, որը միտինգը վարողն էր։ Այս մասին «ՕՎԴ Ինֆո»-ին հայտնել է Չիչկովը, փոխանցում է «Մեդուզա»-ն։

«ՕՎԴ Ինֆո»-ն հայտնել է նաեւ ցույցի մասնակիցներից մեկի ձերբակալության մասին։ Նրա պաստառի վրա գրված է եղել «Պուտին՝ ***»։ Ոստիկանությունը պատռել է պաստառը։

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը բեմահարթակից հայտարարել է, որ ցուցարարները ամեն դեպքում կտապալեն բարեփոխումը։

Մոսկվայից տրամվայի վարորդն էլ հայտարարել է․ «Եթե իշխանությունները մեզ հիմա չլսեն, ապա աշնանը մենք գործադուլ կսկսենք, մենք նրանց ցույց կտանք, թե ինչ է ժողովրդի իշխանությունը եւ որ մեզ հետ պետք է հաշվի նստել»։

Ցույցերը ընթացել են ՌԴ տասնյակ քաղաքներում։