Walmart ընկերությունը մտադիր  է տեսանյութերի «առաքման» սեփական առցանց ծառայություն ստեղծել, հայտնում է The Wall Street Journal–ը։

Պարբերականի տվյալներով՝ Walmart–ի սթիմինգային տեսանյութերի ծառայության նախագիծը կարող է ընկերության ղեկավարության հավանությանն արժանանալ աշնանը։

Walmart–ի այս ծառայությունը ստիպված կլինի մրցակցել Netflix եւ Amazon ընկերությունների ծառայությունների հետ։

Աղբյուրի խոսքով՝ Walmart–ը պլանավորում է ավելի ցածր գին սահմանել ծառայության ամսական բաժանորդագրության համար։

Walmart–ի այս ծառայության մշակմամբ կզբաղվի հեռուստատեսային պրոդյուսեր Մարկ Գրինբերգը։