Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հունվարի 31-ին սկսվել է Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցի քննությունը:

Խոսքը վերաբերում է Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսմանը 2006թ. աշնանը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: Դատավորն այսօր բանավոր լսումներ է անցկացնելու:

Վրաստանը հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարան 2007թ. մարտի 26-ին:

Դատական լսումները ձգվելու են մեկ շաբաթ: Նախ դատարանը լսելու է վրացական կողմի վկաներին, ապա ռուսական կողմի: