Եգիպտոսի նոր կառավարությունը, որ ձեւավորվել է քաղաքացիական ավիացիայի նախկին նախարար՝ նոր վարչապետ Ահմեդ Շաֆիկի կողմից, երկուշաբթի՝ հունվարի 31-ին երդում է տվել երկրի նախագահ Հոսնի Մուբարաքին, հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով, նոր կառավարությունում առանցքային պաշտոնի է նշանակվել ՆԳ նախարար Մահմուդ Վահդին: ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին լքել է նախարարների կաբինետը: Նրա հրաժարականը պահանջում էին ցուցարարները, որոնք մեղադրում էին ալ-Ադլիին խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու մեջ:
Հայտնի է նաեւ, որ ֆինանսների նախարար Յուսեֆ Գալիի փոխարեն նշանակվել է Գաուդաթ էլ-Մալթը: Նոր կառավարությունում իր տեղը կորցրել է նաեւ արդյունաբերության եւ առեւտրի նախկին նախարար Ռաշդ Մուհամեդ Ռաշիդը:
Այլ նշանակումների մասին չեն հաղորդվում:





























