Առաջատար տեխնոլոգիական ընկերությունը ընդլայնում է իր ներկայությունը Լոնդոնում՝ դիտարկելով քաղաքը որպես իր աշխատանքի համար լավագույն վայր, հայտնում է The Times–ը։
Facebook ընկերությունը հայտարարել է Քինգս կրոս շրջանում 55.7 հազար քառակուսի մետր տարածքով նոր շտաբ կայանի կառուցման մասին։
Google կորպորացիան այդ շրջանում Լոնդոնում առաջին 300 մետր բարձրությամբ կկառուցի 92 հազար քառակուսի մետր տարածքով երկնաքերը, այստեղ 56 հազար քառակուսի տարածքում հիմնավորվել է Amazon ընկերությունը։
Apple ընկերությունը իր նոր շտաբ կայանի համար ընտրել է Բաթերսիում նախկին էլեկտրակայանի շենքը։
Նշենք, որ շատ խոշոր միջազգային ընկերություններ չեն կարծում, թե Brexit–ը էականորեն կազդի բիզնես գործողությունների անցկացմանը։





























