Փետրվարի 1-ից հունիսի 1-ը քաղաքամերձ էլեկտրագնացքների օգտագործման համար ցերեկային ուսուցման ուսանողներին մինչեւ 25 տոկոս զեղչ է տրվելու: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:
Բացի այդ, փետրվարի 1-ից մինչեւ 10 կմ-ի համար սահմանվելու է 100 դրամ, 11-ից 20 կմ-ի համար՝ 150 դրամ սակագինը: 100 դրամ է գանձվելու նաեւ ձեռքի բեռի համար:





























