NASA–ն հրապարակել է Յուպիտերի Հարավային արեւադարձային գոտում անսովոր կարմիր պտտահողմերի լուսանկար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Կադրը արվել է Juno տիեզերանավից, որը գտնվում է ամպերի վերին շերտերից 8000 կիլոմետր հեռավորության վրա։

Լուսանկարում երեւում է, թե ինչպես է պտտահողմը ուղեկցվում երկու թեթեւ պարույրներով։ Գիտնականները կարծում են, որ այն  պետք չէ շփոթել Մեծ կարմիր բծի հետ՝ արեւային համակարգում ամենամասշտաբային մթնոլորտային պտտահողմի հետ։

Juno–ն արձակվել է 2011 թվականի օգոստոսի 5-ին Յուպիտերի ուսումնասիրման համար եւ ուղեծիր է դուրս եկել 2016 թվականի հուլիսին։