Ռուսաստանը երաշխավորված ապահովված է ծրագրերի մասին տեղեկություններով, որոնք ԱՄՆ եւ այլ երկրների զինվորականները հասունացնում են իր դեմ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսպիսի հայտարություն է կատարել երիտասարդների համար «Իմաստների տարածք» կրթական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունն աշխարհում պահպանում է եւ դա օգնում է պահպանել սեփական պաշտպանունակությունը: Նա ներկաներին նաեւ հավաստիացրել է, որ «աշխարհում ինչ էլ տեղի ունենա», Ռուսաստանը, որպես պետություն, եւ նրա քաղաքացիները «հուսալի կերպով պաշտպանված կլինեն»:
Ինչպես նշել է Լավրովը, այս մասին հաճախ է խոսում նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես ձեզ հավաստիացնոեւմ եմ, որ սա հիմնվում է իրատեսական նյութական փոփոխությունների վրա, որոնք տեղի են ունենում մեր երկրում եւ մեր բանակում»,- եզրափակել է Լավրովը:
2018-ի հունվարին ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարթերը Դավոսում ելույթ ունենալիս ՆԱՏՕ-ի երկրներին առաջարկել էր ծրագիր մշակել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի համար: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «Բեռլինի պատի անկման պահից առաջին անգամ 25 տարում» հանդես է գալիս որպես դաշինքի ռազմական հակառակորդ, ուստի ՆԱՏՕ-ի երկրները նույնպես ծրագրի կարիք ունեն այն դեպքի համար, եթե Մոսկվան փորձի Մերձբալթիկայում «օգտագործել ազգային փոքրամասնությունների հարցը»:
Լավրովը փետրվարին ՆԱՏՕ-ի երկրներին մեղադրել էր Ռուսաստանի վրա միջուկային հարձակում պատրաստելու մեջ: Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները, ինչպես նաեւ Եվրոպայում ԱՄՆ ոչ ռազմավարական զինանոցի պահպանումը:




























