Առաջիկա թարմացված տարբերակում YouTube-ի հավելվածը Android սմարթֆոնների համար մուգ ֆոն կունենա, գրում է ՌԳ-ն:

iOS հավելվածում մուգ ինտերֆեյսը դեռ այս տարվա մարտին էր հայտնվել:

Google-ում նշում են, որ նման մուգ գույնը թույլ լուսավորվածության դեպքում ավելի հարմարավետ է աչքերի համար: Կան օգտագործողներ, որոնք սմարթֆոններում եւ հավելվածներում մուգ ձեւավորում են սիրում:

YouTube-ի մուգ ձեւավորումը կա նաեւ ծառայության վեբ տարբերակում: Այս հնարավորությունն ավելացվել է 2017 թվականին:

Հավելվածի թարմացումներն աշխարհում միաժամանակ չեն թողարկվում, ուստի դրանք տարբեր ժամանակներում են հասանելի լինում: