2050 թվականին արդեն Google-ն ու Apple-ը կկարողանան կառավարել ոչ միայն տեղեկատվական հոսքերն ու մարդկանց ժամանցը, այլեւ անմահություն պարգեւել, ինչպես նաեւ սպանել: Նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական Փիրսոն Յենը, հաղորդում է HighTech-ը:

Վերջին տասնամյակում այս կորպորացիաները միլիարդավոր դոլարներ են ներդրել արհեստական ինտելեկտի ոլորտում: Վերլուծաբանի խոսքով՝ մոտ ապագայում ընկերությունները կսկսեն զբաղվել բիոտեխնոլոգիաներով եւ նույնիսկ կկարողանան մարդկանց մեջ չիպեր տեղադրել, որոնք կվերլուծեն նրանց պահվածքը, օրգանիզմի վիճակը: Նա կարծում է, որ պետությունները կորպորացիաներին նույնիսկ թույլ կտան ազդել բնակիչների նեյրոնների վրա:

Ինժեները նաեւ հավելել է, որ բացի գիտակցության կառավարումից՝ ընկերությունները կսկսեն զարգացնել ոչ միայն տեխնոլոգիական, այլեւ կենսաբանական կողմը. մշակողներն արդեն ուսումնասիրում են գենային ինժեներիայի ներդրման հնարավորությունները՝ մարդկանց հիվանդություններից ու պաթոլոգիաներից բուժելու համար: