ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 885 մլն դոլարի 5-ամյա պայմանագիր է կնքել արհեստական ինտելեկտի ստեղծման եւ զարգացման համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան Booz Allen Hamilton քոնսալթինգային ընկերության ներկայացուցիչ Ջոշ Սալիվանին:

Նշվում է, որ այս տեխնոլոգիան պետք է օգնի ամենօրյա խնդիրների լուծմանը եւ մեծացնի զինված ուժերի արդյունավետությունը: Այն ԱՄՆ-ին նաեւ թույլ կտա ավելի արդյունավետորեն մրցակցել այլ երկրների հետ, մասնավորապես՝ Չինաստանի եւ Ռուսաստանի:

Սալիվանի խոսքով՝ արհեստական ինտելեկտը ամերիկացի զինվորականներին կօգնի ավելի լավ աշխատել տեղեկատվության մեծ ծավալներով: Օրինակ՝ այս տեխնոլոգիան կօգնի ավելի արագ դիտել անօդաչուների եւ տեսահսկման խցիկների նկարահանումները, տեսանյութի վրա որոշել օբյեկտները: