Բիթքոինը (bitcoin) երեքշաբթի վաճառվում է ավելի քան 8 հազար դոլարով, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 0.54 տոկոսով՝ հասնելով մինչեւ 8,129 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքը նվազել է 0,77 տոկոսով՝ մինչեւ 8,122 հազար դոլար:

Մյուս կրիպտոարժույթները եւս էժանանում են. Ethereum-ը էժանացել է 2,53 տոկոսով՝ մինչեւ 452,2 դոլար, XPR–ը՝ 2,4 տոկոսով՝ մինչեւ 0,442 դոլար, Bitcoin Cash-ը՝ 2,25 տոկոսով՝ մինչեւ 802,91 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 267,93 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 48,03 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին: