Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) ներկայացուցիչները ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրայի հետ սկսել են համատեղ խորհրդակցությունները, իրադարձության վայրից հայտնում է ՏԱՍՍ-ը: Երեքշաբթի անցկացվում է Սիրիայի հարցով բարձր մակարդակով միջազգային հանդիպման երկրորդ եւ եզրափակիչ օրը:

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում են ՌԴ նախագահի սիրիական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը եւ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, իրանական եւ թուրքական պատվիրակություններին՝ ԱԳ փոխնախարարներ Հոսեյն Անսարին եւ Սեդաթ Օնալը:

Կողմերը կշարունակեն սիրիական սահմանադրական կոմիտեի ձեւավորման հարցերի, ապաէսկալացման գոտիներում իրադրության եւ սիրիացի փախստականների վերադարձի քննարկումները: Ինչպես երկուշաբթի հայտարարել էր Լավրենտեւը, սահմանադրական կոմիտեի ուղղությամբ դրական տեղաշարժեր կան:

Բանակցությունների մասնակիցները հուլիսի 31-ին անցկացնում են լիագումար նիստ, որի ժամանակ համատեղ հայտարարություն կներկայացնեն: