Հաշվի առնելով Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ այդ երկրներ այցելություններից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Standard & Poor`s (S&P) միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները նախազգուշացրել էին, որ մի շարք արաբական երկրներ՝ Եգիպտոսը, Ալժիրը, Հորդանանն ու Մարոկկոն հենց այն երկրներն են, որտեղ ավելի հավանական է քաղաքական իրավիճակի ապակայունացումը, ինչպիսիք եղան Թունիսում եւ հանգեցրեցին իշխանափոխության:





























