WhatsApp մեսենջերը օգտատերերին թույլ է տվել կատարել խմբակային աուդիո- եւ տեսազանգեր, հաղորդվում է ընկերության բլոգում, փոխանցում է ՌԲԿ-ն:
«Մեր օգտատերերը զանգերի վրա օրական ավելի քան 2 մլրդ րոպե են օգտագործում: Մենք ուրախ ենք հայտնել, որ խմբակային աուդիո- եւ տեսազանգերը WhatsApp-ում հասանելի կլինեն այսօրվանից»,- նշված է հաղորդագրության մեջ:
WhatsApp-ից նշել են, որ մեկ խմբակային զանգին կարող են մասնակցել մինչեւ 4 օգտատերեր: Ընդ որում՝ մի քանի մարդկանց հետ չաթը գործարկելու համար նախ անհրաժեշտ է զանգահարել օգտատերերից մեկին, այնուհետեւ սեղմել «մասնակիցներ ավելացնել» կոճակը:
Խմբակային զանգերը կստանան end-to-end գաղտնագիրը, որոնք կհայտնվեն մեսենջերի վերջին թարմացմամբ՝ iOS եւ Android օպերացիոն համակարգերով սարքերի համար:





























