Lenovo-ի նոր ֆլագմանային սմարթֆոնը 13 Մպ մատրիցայով 4 խցիկ ունի: Դրա մեջ տեղադրել են ոչ միայն կրկնակի հիմնական մոդուլ, այլեւ տեղծել են համանման սարք սելֆիի խցիկի համար, փոխանցում է OANE-ը:
Չնայած Lenovo ընկերության ներկայացուցիչների պաշտոնական մեկնաբանությունների բացակայությանը, նրա նոր սմարթֆոնը՝ L38031 ծածկագրային անունով, համացանցում արդեն մեծ հանրաճանաչություն ունի: Քննարկումների պատճառը TENAA տվյալների բազայի տեղեկությունն է ոչ միայն սարքի չափերի, այլեւ տեխնիկական բնութագրերի մասին: Օգտատերերի հետաքրքրությունն են հարուցել կրկնակի հիմնական եւ կրկնակի սելֆիի խցիկները, ինչը վկայում է ավելի շատ գնորդների ներգրավելու մասին, հատկապես որակյալ լուսանկարների երկրպագուների շարքերում:
Նոր Lenovo-ում տեղադրված է 8-միջուկանի պրոցեսոր՝ 2 ՀՀց հաճախականությամբ: Ամենայն հավանականությամբ, թվային շուկայում կհայտնվեն 2,3 եւ 4 Հբ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաեւ 16, 32 եւ 64 Հբ սեփական հիշողությամբ տարբերակները: Կունենա Android 8.1 Oreo օպերացիան համակարգ: Նոր սմաթֆոնի գինն առայժմ չի հրապարակվում:





























