Կրիպտոարժութային նեդրողները հաճախ միջոցները կորցնում են ֆիշինգային կայքերի պատճառով: Ամենաշատ կեղծ պատճեններ կան MyEtherwallet դրամապանակում, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Group-IB ընկերության հետազոտությունը: Փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս չշտապել եւ ուշադիր հետեւել տեղեկությունների փոխանցմանը:

Հաքերների առավել մեծ ակտիվություն է դիտվել 2016 թվականի երկրորդ եռամսյակի շրջանում: Այս ընթացքում հանցագործները միայն ֆիշինգային հարձակումներով հափշտակել են գրեթե 115 միլիոն: ICO-ում կորցրած բոլոր միջոցների 56 տոկոսը բաժին է ընկնում խարդախության այս ձեւին:

Այն օգտագործվում է օգտատիրոջ անձնական տվյալների, նրա կրիպտոարժութային դրամապանակների մասնավոր բանալիների գողության համար: 2018 թվականի սկզբին համացանցում գործել է 2581 կեղծ կայք, Ethereum հարթակում ICO նախագծերի պատճեն: Դրանցից 2214-ը MyEtherWallet-ի ֆիշինգային տարբերակներ են: