Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Հայաստանի շնորհալիներ-2010» երեկոյին:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ երեկոյին համերգային ծրագրով հանդես են եկել  անցյալ տարի հանրապետական եւ միջազգային մանկապատանեկան մի շարք հեղինակավոր երաժշտական ստուգատեսներում իրենց կատարողական արվեստով հաջողության հասած մանուկներն ու պատանիները: