Մասնագետները iOS 12 բետա տարբերակում նկատել են 2 SIM քարտով iPhone–ի ակնարկ։ Նման սմարթֆոն կթողարկվի այս աշնանը, հայտնում է Life–ը։
Փորձագետները մանրամասն ուսումնասիրել են iOS 12 բետա տարբերակը եւ դրանում գտել են երկու SIM քարտի մասին հիշատակում։
Նշենք, որ iPhone–ի հայտնվելուց ի վեր այն մեկ SIM քարտ ունի։ SIM քարտի ավելացումը կապում են չինական շուկայում ընթացող սպառողների պայքարի հետ։ Օրինակ, ավելի վաղ Apple–ը հանուն չինացիների ավելացրել է iPhone–ի վարդագույն ու ոսկեգույն գույները։




























