Հայկական բանակի տոնի առիթով հունվարի 28-ին Լոս Անջելեսում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո եւ համայնքային կառույցների, այդ թվում` երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսավոր ընդունելությանը ներկա են եղել համայնքային կառույցների ղեկավարներ, գործիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախի ազատամարտի վետերաններ: Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Լոս Անջելես է ժամանել Վաշինգտոնում ՀՀ ՊՆ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը:
Ընդունելությանը մասնակցել է նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:





























