Facebook Inc-ն ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին իր հարթակում տասնյակ անհուսալի էջերի միջոցով քաղաքական ազդեցության համակարգված արշավ է բացահայտել: Այս մասին հաղորդում է New York Times-ը:
Ընկերությունը հաղորդել է, որ Facebook-ից եւ Instagram-ից 32 էջ է ջնջել, քանի որ դրանք ներգրավված էին «համակարգված ոչ հավաստի վարքագծում»:
«Նման վարքագիծ Facebook-ում չի թույլատրվում, քանի որ մենք չենք ուզում, որ մարդիկ կամ կազմակերպությունները մոլորության մեջ գցեն այլոց այն մասին, թե ովքեր են կամ ինչով են զբաղվում»,- ասված է ընկերության բլոգում հրապարակված հաղորդագրությունում:
«Մենք դեռեւս հետաքննության վաղ փուլում ենք եւ բոլոր փաստերին չեն տիրապետում՝ ներառյալ այն, թե ով կարող է կանգնած լինել այս ամենի հետեւում»,- նշված է հայտարարությունում:




























