Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԿԱՀ-ում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ: «Անկեղծ ցավակցություններ ԿԱՀ-ոմ զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատներին եւ գործընկերներին: Հույս ունենք, որ բոլոր մեղավորները շուտափույթ կպատժվեն»,- ասված է ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) անհայտ հանգամանքներում ՌԴ երեք քաղաքացի է զոհվել՝ լրագրողներ Կիրիլ Ռադչենկոն, Ալեքսանդր Ռաստորգուեւը եւ Օրհան Ջեմալը: Նախնական տվյալներով՝ նրանք կարող էին սպանվել գողության նպատակով հարձակման արդյունքում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ ԿԱՀ-ում ռուսական դեսպանատան աշխատակիցները պետք է մասնակցեն դիակների ճանաչման գործընթացին եւ, ընդհանուր առմամբ, չնայած լրատվամիջոցներում տարածված տարբեր հաղորդագրություններին, մինչեւ վերջնական արդյունքները ստանալը վաղ է լիարժեք վստահությամբ ասել, որ սպանվածները հենց վերը նշված լրագրողներն են: