Ատլանտյան օվկիանոսում՝ Արգենտինայի ափերի մոտ, հունվարի 31-ին կործանվել է Microsoft-ի հիմնադիրներից Փոլ Ալենի զբոսանավի ուղղաթիռը։ Lenta.ru-ն Infobae-ին հղումով հայտնում է, որ Ալենը եւ Microsoft-ի մյուս հիմնադիր Բիլ Գեյթսը վթարի պահին ուղղաթիռում չեն եղել։ Պատահարի արդյունքում ուղղաթիռի երկու հոգանոց անձնակազմի անդամները եւս չեն տուժել։ Զբոսանավի նավաստիները նրանց կարողացել են դուրս բերել օվկիանոսից։ Reuters-ը, սակայն, տեղեկացնում է, որ օդաչուներից մեկը ստացել է վնասվածքներ եւ հոսպիտալացվել է։