Ամերիկյան Creator ընկերությունը ռոբոտ է մշակել, որը նախատեսված է պատվերով բուրգերներ պատրաստելու համար, հայտնում է CNBC-ն:

Նշվում է, որ մեկ բուրգերի պատրաստումը, միջինը կտեւի 5 րոպե եւ կարժենա ընդամենը 6 դոլար: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սպասարկող անձնակազմը միայն այն ժամանակ է միանում, երբ հարկավոր է պատվեր ընդունել, լրացնել հացի եւ լցոնման պաշարը, պատվերը հաճախորդին հասցնել:

Սպասվում է, որ նորույթը կսկսի շահագործվել սեպտեմբերին Սան Ֆրանցիսկոյում Creator-ի ռեստորանում: