ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ջոզեֆ Դեբոնո Գրեհը եւ Պեդրո Ագրամունտ ֆոն դե Մորան փետրվարի 1-ից 3-ը կլինեն Ադրբեջանում:
Այցի շրջանակում ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի նախագահի, Ազգային անվտանգության նախարարի, գլխավոր դատախազի եւ ԿԸՀ-ի նախագահի հետ, գրում է 1news.az-ը:
Համազեկուցողները կհանդիպեն նաեւ քաղաքական կուսակցությունների, Գերագույն դատարանի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության, դիվանագիտական կորպուսի եւ ԶԼՄ-ների հետ:





























