Օգտատերերը հայտնել է Instagram-ի աշխատանքի խափանման մասին, այս մասին վկայում են Downdetector.com պորտալի տեղեկությունները:
Օգտատերերը գանգատվում են հասցեն հաստատելու անհնարինությունից, հավելվածի աշխատանքի խափանումից լրահոսը թարմացնել փորձելիս, ինչպես նաեւ սթորիզը եւ տեսանյութերը բեռնելու անհնարինությունից:
Հավելվածի աշխատանքում նախորդ խափանումը տեղի էր ունեցել հուլիսի կեսին: Գանգատների կեսից ավելին վերաբերում էր լրահոսը թարմացնելու անհնարինությանը, քառորդ մասը՝ սեփական հաշվով ցանց մտնելու անհնարինությանը:





























