ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպում Սինգապուրում Հարավաեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարական նիստի շրջանակներում չի կայանա, մշակվում են այլ տարբերակներ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ռուսական պատվիրակության աղբյուրին։ 
«Սինգապուրում հանդիպում չի կայանա։ Նախարարների գրաֆիկները չեն համընկնում։ Որոշվել է մշակել հանդիպման այլ հնարավորություններ»,- ասել է աղբյուրը։