Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն աշխատի՝ կոչ անելով Վաշինգթոնին հարգել Իրանի ժողովրդին ու իր միջազգային պարտավորությունները։

«Իրանն ու ԱՄՆ–ն 2 տարի բանակցություններ են վարել։ Եվրոպական եռյակի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ մենք յուրահատուկ բազմակողմ համաձայնագիր ենք ստեղծել։ Այն աշխատում է։ ԱՄՆ–ն միայն իրեն կարող է մեղադրել այն բանի համար, որ դուրս է եկել համաձայնագրից և լքել է բանակցային սեղանը։ Հարգե՛ք իրանցիներին և  ձեր միջազգային պարտավորությունները»,–գրել է նա իր թվիթերյան էջում։