ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին դադարեցնել Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ դավադրության վերաբերյալ դաշնային քրեական հետաքննությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Twitter-ում հատուկ դատախազ Մյուլերի մասին մի շարք քննադատական թվիթներից հետո նա գրել է.  «Սա սարսափելի իրավիճակ է եւ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը պետք է անհապաղ վերջ դնի վհուկների այս շինծու որսին, մինչեւ որ դա էլ ավելի չի արատավորի մեր երկիրը: Բոբ Մյուլերի մոտ ակնհայտ շահերի բախում է, իսկ նրա 17 զայրացած դեմոկրատները, որոնք իր փոխարեն անում են կեղտոտ գործը, խայտառակում են ԱՄՆ-ին»: