Ադրբեջանի Սակագնային խորհուրդը հունվարի 31-ին որոշել է բարձրացնել ջրի, փոստային ծառայությունների եւ ուղեւորափոխադրումների սակագները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվում, Սումգաիթում, Գյանջայում, Մինգեչաուրում, Շիրվանում, Հրդալանում եւ Աբշերոնի շրջանում ջրի 1 խմ-ն կարժենա 30 կոպեկ` 36 ցենտ, ԱԱՀ-ն ներառյալ: Մյուս շրջաններում ջուրը 6 ցենտով էժան կլինի: Եվս 6 կոպեկ` 7,2 ցենտ բնակչությունը կվճարի կոյուղու համար: Նախկինում ջուրն արժեր 18 կոպեկ` 21,6 ցենտ, իսկ կոյուղու ծառայությունները` 4 կոպեկ` 4,8 ցենտ:

Կրկնակի թանկացել է նաեւ երկաթուղու տոմսերը եւ փստային ծառայությունները: