Facebook Inc–ի, Twitter Inc–ի եւ Google Alphabet Inc–ի ղեկավարները սեպտեմբերի 5-ին ցուցմունք կտան ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեում։ Այս մասին հայտարարել է կոմիտեի փոխնախագահ, դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները, փոխանցում է Reuters–ը։ 

«Մենք Facebook–ի, Twitter–ի եւ Google–ի ղեկավարներին կհանդիպենք սեպտեմբերի 5-ի լսումներին, որ լսենք նրանց ծրագրերը, պնդենք, որ նրանք ավելին անեն եւ միասին աշխատեն այդ խնդրի լուծման ուղղությամբ»,–նշել է Ուորները սոցցանցերի միջոցով ԱՄՆ–ում ընտրություններին արտաքին ազդեցության հարցի շուրջ լսումներին։