Google կորպորացիան Եգիպտոսի բնակիչների համար հասանելի է դարձրել Twitter սոցիալական ցանցը, հաղորդվում է խոշորագույն որոնողական համակարգի պաշտոնական բլոգում:

Twitter-ը, որ եգիպտական իշխանությունները «հակակառավարական տրամադրությունների կատալիզատոր» են անվանել, արգելափակվել էր դեռ մեկ շաբաթ առաջ:

Google-ի մասնագետների տվյալներով, այժմ եգիպտացիներին Twitter մտնելու համար բավական է ձայնային հաղորդագրություն ուղարկել միջազգային երեք համարներից մեկով: Այդ հաղորդագրությունը ավտոմատ կերպով ուղարկվում է Speak2Tweet ծրագրին: Ծառայության գնի մասին առայժմ չի հաղորդվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: