Google ընկերությունը կեղծ լուրերի դեմ պայքարի համար ինֆոգրաֆիկա եւ տվյալների վիզուալիզացիա կօգտագործի: Այս մասին հաղորդում է HighTech-ը՝ վկայակոչելով Engadget-ը:
Հիմա արդեն Google-ը որոնման արդյունքները տրամադրելուց առաջ թվերի մասին հստակ տվյալներով պատկերներ կներկայացնի: Օրինակ՝ ընկերությունը կկարողանա ցուցադրել որոշակի ընկերության ոչ կոմերցիոն ծախսերը մեկ տարվա ընթացքում, եթե օգտատերը որոնի այդ տվյաները:
Որպեսզի այդ տվյալները թարմացվեն, լրատվամիջոցները ստիպված կլինեն արդեն գոյություն ունեցող բազային նոր տեսակի համակարգված տվյալներ ավելացնել: Google-ի ալգորիթմները կգտնեն այդ տվյալները եւ կցուցադրեն օգտատերերին:





























