Ադրբեջանի չորրորդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը կայանալու է փետրվարի 1-ին:

Մոտ օրերս լրագրողների համար կայանալիք մամուլի ասուլիսում ներկայացվելու են Միլլի Մեջլիսի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը, նաեւ ամփոփվելու են աշնանային նստաշրջանի արդյունքները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Ակիֆ Նասիրովին: