Նյու Յորքի բնակիչը մեղադրվում է General Electric ընկերությունից կոմերցիոն գաղտնիքներ գողանալու մեջ, որոնք նա ծածկագրել էր բնապատկերային նկարի մեջ, հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի 55-ամյա Սյաոցին Չժենը Օլբանիում (Նյու Յորք նահանգ) կանգնել է դատարանի առաջ, որը մերժել է մեղադրյալին գրավով ազատել:

«Չժենը, ենթադրաբար, սղագրման մեթոդներն է օգտագործել գողացված տեղեկություններով ֆայլերը մայրամուտի պատկերով թվային նկարի մեջ թաքցնելու համար, որը նա ուղարկել էր իր էլեկտրոնային փոստին»,- նշված է հայտարարության մեջ: Հստակեցվում է, որ գողացված տեղեկությունները կապ ունեին տուրբինների կառուցման տեխնոլոգիաների հետ:

Չժենին, որը General Electric-ի աշխատակից էր, սպառնում է մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում: