«Ժամանակ»-ն արդեն հայտնել էր, որ անցած ուրբաթ իրավապահներին հաջողվել էր առգրավել աննախադեպ ծավալի թմրանյութ։ Մասնավորապես, առգրավվել էր էքստազիի 42,000 հաբ եւ մոտ կես կիլոգրամ հերոին։ Թերթի աղբյուրները հաղորդում են, որ շաբաթ օրը ոստիկանները նախ ձերբակալել էին մի ամերիկահայի՝ Զոհրաբ անունով, ում միջոցով պարզվել էր, որ ներկրված աննախադեպ չափի թմրանյութի հետեւում կանգնած են բարձրաստիճան հայ պաշտոնյաներ։ «Մեզ հայտնի է դարձել, որ Զոհրաբի անմիջական հովանավորը «Տաշկենտի Սաշա» մականունով քրեական հեղինակությունն է։
Կիրակի օրը, իրավապահ մարմինները ստորագրությամբ բաց էին թողել Զոհրաբին։ Սակայն երեկ ոստիկանության լրատվականը մեզ հետ զրույցում պնդեց, որ Զոհրաբին ազատության մեջ թողնելու որոշումը փոխվել է, եւ նա կրկին կալանքի տակ է։ Երեկ, ուշ երեկոյան մեր աղբյուրները հայտնեցին, որ Զոհրաբը շարունակում է մնալ ազատության մեջ»,-տեղեկացնում է թերթը։




























