Պաշտոնական այցով այսօր` փետրվարի 1-ին, Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յուրգեն Բորնեմանը, հաղորդում է Գրուզիա online-ը:
Բորնեմանն այսօր կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուսուդան Քերվալիշվիլիի, Զինված ուժերի միավորված շտաբի ղեկավար Դեւի Չանկոտաձեի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգո Բոկերիայի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցությունը:
ՆԱՏՕ-ի գեներալը նաեւ կայցելի Կրցանիսի ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպվում են վրաց զինվորականները Աֆղանստանում իրականացվելիք առաքելության համար:
Փետրվարի 2-3 Բորներմանը կմասնակցի Բաթումիում կայանալիք համաժողովին, որը նվիրված է պաշտպանության խնդիրներին:




























