Facebook-ի տեղեկատվական անվտանգության ուղղության ղեկավար Ալեքս Սթամոսը հայտնել է, որ օգոստոսի 17-ին իր պաշտոնից կհեռանա, փոխանցում է ՏԱՍՍ-ը
«Օգոստոսի 17-ը կլինի Facebook-ում իմ աշխատանքային վերջին օրը, եւ չնայած ես կզրկվեմ իմ ընկերների հետ կողք կողքի աշխատելու բավականությունից, ուրախ եմ, որ մեծ թվով հավատարիմ, խոհուն եւ բարձրորակ մարդիկ շարունակում են լուծել բոլոր այս խնդիրները»,- նշել է Սթամոսը Facebook-ի իր էջում:
The New York Times պարբերականը մարտին հայտնել էր, որ Սթամոսը հանդես էր եկել ամերիկյան ընտրություններին ռուսական ենթադրյալ միջամտության մասին տեղեկությունների ավելի ընդարձակ բացահայտման օգտին, ինչը նրա գործընկերների դիմադրությանն էր հանդիպել:





























