WhatsApp Business մեսենջերի բիզնես տարբերակը ընկերությունների համար վճարովի հաղորդագրությունների նոր գործառույթ է ներմուծել: Այս մասին նշված է հավելվածի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսպիսով ընկերությունները ընտրողաբար կմոտենան, թե ինչպիսի հաղորդագրություններ ուղարկեն, իսկ ձեր չաթերում անկանոնություն չի լինի»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր գործառույթի ներմուծումը կօգնի խուսափել սփամի զանգվածային տարածումից:
Ինչպխես նշում է Reuters-ը, խոսքն ավելի շուտ գովազդային եւ ծառայությունների իրազեկումների մասին է: Գործակալության տեղեկություններով՝ նման իրազեկումների գինը երկրից կախված կտատանվի 0,5-ից մինչեւ 9 ցենտի սահմաններում:





























